-
07.07.2012|
12:24
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրվելուց օրեր առաջ` ապրիլի 24-ին ասել էր, որ հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ կնախապատրաստվի, նախագահական ընտրություններից երկու ամիս անց Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը արդեն հայտարարում է, որ Ֆրանսիայում չի լինի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք:
-
06.07.2012|
17:44
ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը Սիրիային նվիրված հանդիպմանն իր համախոհներին կոչ է արել պահանջել Ռուսաստանից և Չինաստանից դադարեցնել նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը։ Նա ասել է, որ Մոսկվան և Պեկինը ոչինչ չեն շահի Ասադի հետ դաշինքից, և նրանց գործողություններն անընդունելի են։
-
06.07.2012|
12:55
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 12 ամսով երկարաձգել է խաղաղապահների ներկայությունը Հրավային Սուդանում։ Ժամկետի երկարաձգման համար կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները։
-
06.07.2012|
12:49
Պապուա Նոր Գվինեայում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, և սկսվում է ձայների հաշվարկը։ Հունիսի 23-ին սկսված քվեարկությունը պետք է ավարտվեր հինգշաբթի, սակայն ինչպես հայտնել է ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Էնդրյու Թրոուենը, երկրի 22 նահանգներից 6-ում քվեարկությունը կշարունակվի ևս մի քանի օր, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են հասցրել մասնակցել քվեարկությանը։
-
06.07.2012|
12:42
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
-
06.07.2012|
12:32
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»:
-
06.07.2012|
12:24
Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի:
-
05.07.2012|
18:15
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է անցկացնել վերջին հարյուրամյակի ամենախոշորածավալ բարեփոխումները։ Իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. կրճատել զինծառայողների թիվը 20 տոկոսով՝ 102 հազարից հասցնելով 82 հազարի։
-
05.07.2012|
14:27
Ճապոնիայի խորհրդարանական կոմիտեն, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն էր։
-
04.07.2012|
12:39
Կուբայի արևելյան շրջաններում արձանագրվել է ժանտախտի բռնկում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է հիվանդացության 53 դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։
·ц┐ф▓ц┌Б─╕ц┐Б─ ц┌б╪ц┐ф▓ц┌Б─╧/sport" rel="nofollow">Մարզական
Կենսակերպ
Տեսանյութ
Այլ